Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվել է ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունը, այլ նաև տրամադրման կարգը. ապօրինի հանքավայր՝ Զոլաքար համայնքում

Օգոստոս 06,2020 16:24

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրությունում նշված` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին  ստուգում է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ «Բարոյան եղբայրներ» ՍՊ ընկերությանը 20.10.2012թ.-ին  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրվել է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, լեռնահատկացման ակտ և ընդերրքօգտագործման պայմանագիր, որոնց գործողության ժամկետը մինչև  16.08.2036թ. է, իսկ լեռնահատկացման մակերեսը 1.4հա։

Զոլաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1.3628հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսքի հողամասը 10.02.2014թ. վարձակալության պայմանագրով գյուղատնտեսական գործունեության նպատակով տրվել է  «Բարոյան եղբայրներ»  ՍՊԸ-ին և գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Սակայն 1.3628հա հողամասը ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է մինջև 09.12.2038թ. ժամկետով: Խախտվել են  վարձակալության տրամադրման ժամկետները և տրամադրման չափերը:

Հողամասում ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ։ Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել:

Այսպիսով, խախտվել է ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունը, այլ նաև տրամադրման կարգը։

 Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31