Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն. պարզաբանում

Օգոստոս 06,2020 15:55

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում ենք «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն:

✅ Այսօր խնդրի հետ կապված քննարկում եմ ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը: Այժմ կազմվում է ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն:

✅Քիչ ավելի ուշ կհրապարակենք նաև այսօրվա ուսումնասիրության արդյունքները ներկայացնող արձանագրությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31