Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 2.5 միլիոն դոլար. տուգանքները լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, արտակարգ դրության հետևանքով առանց այդ էլ վատթարացած պայմաններում

Օգոստոս 06,2020 15:14

«Հայաստանի Հանրապետական կուսակցության հանրային ընդունարան» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝

  • ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է ❗️126.321 արձանագրություն:
  • Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու ❗️55.828 որոշում:

ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ❗️55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ❗️558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան ❗️1մլն. դոլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:

Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները ❗️126.321-ն են: Այսինքն, դեռ ❗️70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի ❗️704.930.000 դրամ կամ, որ նույն է ❗️1.5 միլիոն դոլար:

Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան ❗️2.5 միլիոն դոլար:

Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ՝ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31