Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա աշխատանք, Ամուլսարն ապօրինի փակ է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում. ուղերձ

Օգոստոս 06,2020 14:30

Պարոն Վարչապետ,
Այն, ինչ այսօր կատարվում է Ամուլսարի շուրջը՝ երկու տարվա անտերության ու անիշխանության հետեւանք է։

Մեր համայնքներում չկա օրենք, չկա պետություն, չկա ապրուստի միջոց: Տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը թողել է, որ այս համայնքներում մարդիկ իրար հոշոտեն, եւ ով հաղթի, նա էլ կստանա իր հարցի լուծումը։ Մենք ո’չ կառավարություն ունենք, ո’չ վարչապետ: Եթե ամեն գյուղ, ամեն համայնք կռվով ու դավով պիտի որոշի ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ, ինչի՞ համար են կառավարությունում նստած մարդիկ։

Երկու տարի է, Ամուլսարի շուրջ համայնքները մատնված են սովի։ Չկա աշխատանք, Ամուլսարն ապօրինի փակ է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում։

Այս երկու օրը 50-100 ցուցարար՝ այդ թվում Երեւանից տարբեր քաղաքական գործիչներ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում, կոտրելով մեր` աշխատանքի հույսերը, այս համայնքների հազարավոր բնակիչների ապրուստի հաշվին իրենց քաղաքական շահը փնտրելով։ Մի քանի տասնյակ մարդ այս համայնքում ճանապարհ են փակում, ու մի քանի հարյուր ոստիկան՝ ոչինչ չեն անում։ Այս ցուցարարները արտոնյա՞լ են, մեզ չի կարելի տնից առանց դիմակ դուրս գալ, իսկ նրանց կարելի է՞ անել՝ ինչ ուզում են։ Իսկ ո՞վ է պաշտպանելու համայնքի մնացած՝ 5000 բնակչի շահերը։

Ինչի՞ն եք սպասում, պարոն վարչապետ։ Արդյոք կառավարությունն ուզում է, որ նման հարցերը երկում բախումներով լուծվե՞ն։ Չէ՞ որ դուք մեզ օրենքի երկիր էիք խոստացել։ Մենք արդեն երկու տարի չենք տեսնում օրենքի երկիր։ Ինչի՞ց եք վախենում։ Այս համայնքներում մարդիկ սպասում են ձեր որոշմանը։ Ցույց տվեք մեզ ձեր խոստացած օրենքի երկիրը։ Վերադարձրեք օրենքը Ջերմուկ ու Գնդեվազ։ Բավական է լռել։ Մենք ապրելու իրավունք ունենք։

Տեսանյութ-ուղերձ Վարչապետին Ամուլսարի համայնքներից

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31