Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի ամիս է՝ արտակարգ դրության գերի ենք, ընտանիքները բաժանված ապրում ենք». ՌԴ-ից վերադարձած ու ՀՀ-ում մնացած քաղաքացիները՝ Փաշինյանին

Օգոստոս 06,2020 13:22

«Կարելի է արտակարգ դրությունը հանել, բայց նույն այդ ռեժիմը պահել՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորությունը պահել: Հո սաղ երկրներում արտակարգ դրություն չի՞, բայց ավելի վատ վիճակում են այնտեղի թվերը, քան մերը: Բոլորս հույսով սպասում ենք, որ արտակարգ ռեժիմ կմշակվի, որը չի խանգարի սահմանների բացմանը»,-այսօր կառավարության առաջ այսպիսի դժգոհություն հայտնեցին քաղաքացիները՝ բողոքելով արտակարգ ռեժիմի երկարաձգման դեմ: Նրանք արտակարգ դրություն հայտարարելուց առաջ՝ մարտ ամսին, եկել են Ռուսաստանի Դաշնությունից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ:

Նրանց խոսքով, վարչապետը խոստացել էր, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի, սակայն, երեկ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկ ամսով կրկին երկարաձգվում է: Բողոքի ցույցի մասնակիցների ներկայացմամբ, արդեն քանի ամիս է «գերի են Հայաստանում» եւ ընտանիքներից բաժանված՝ ապրում են. «Շատերն էլ ընտանիքը պահելու խնդիր ունեն, թույլ չեն տալիս, որ մարդիկ գնան՝ աշխատեն, իրենց տունը պահեն»:

«Անհասկանալի է՝ ինչ տրամաբանությամբ է երկարաձգվում, ամեն ինչ բաց է, աշխատում է, ռեստորանները աշխատում են, միայն դիմակ կրե՞լն է արտակարգ դրությունը: Խնդրում ենք, որ մեր ձայնը Փաշինյանը լսի եւ սահմանները բացի: Մենք ազատ երկրում ենք ապրում եւ մենք ենք որոշում՝ որտեղ պետք է ապրենք, մենք չենք ուզում մեր երկրում բռնատիրություն լինի եւ մեր երկրում գերի լինենք»,-ասաց ցույցի մասնակից Քրիստինե Սարգսյանը:

Քաղաքացիներից մեկն էլ, դիմելով վարչապետին, նշեց, որ կարեւոր է՝ բանակցել եւ դեպի Ռուսաստան ճանապարհը բացել Վրաստանով՝ տարանցիկ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան գնան՝ գան: Նրա խոսքով, իրենք պատրաստակամ են պահել հակահամաճարակային կանոնները եւ ծախսերը հոգալ՝ կլինի թեստավորում եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31