Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության կենտրոններից մեկում 350 հոգու թեստ են արել, 25 բուժառու կորոնավիրուսով վարակված է եղել. Թորոսյան

Օգոստոս 06,2020 12:43

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ կորոնավիրուսի ցուցանիշների կայուն անկում կա եւ, եթե որեւէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում այսուհետ մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում ախտանիշեր ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են:

Նախարարը նաեւ ասաց. «Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու եւ 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որեւէ գանգատ չեն ունեցել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են բարձր մնալ. «Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Մենք այս առումով մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել եւ, եթե նախկինում հոսքերը մեծ էին, հիմա առողջապահության նախարարությունը ավելի նախաձեռնող կլինի եւ ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա եւ ախտորոշում կիրականացնեն եւ սա հնարավորություն կտա ինչ-որ ձեւով հաղթահարել համաճարակը»:

Ըստ վարչապետի, ծայրահեղ ծանր վիճակում են 68 բուժառու, ծանր վիճակում՝ 300-ը իսկ ծայրահեղ ծանրերի ամենապիկը եղել է 178: Նիկոլ Փաշինյանի խոսքով, անկում կարողացել են արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ. «Հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31