Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանի մեր հայրենակիցներին սատարելու դրամահավաք արշավ է մեկնարկել

Օգոստոս 06,2020 12:26
hamahaykakan himnadram

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ:  Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե’ Հայրենիքին, թե’ սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։

Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն:

Բեյրութի աղետաբեր պայթյունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:

Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով՝ https://www.himnadram.org/hy, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին:

Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

ՀՀ դրամով
փոխանցումներ
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Եվրոյով
փոխանցումներ
Correspondent bank:
Commerzbank, Frankfurt
SWIFT code: COBADEFF
Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EURCentral Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003249150
All-Armenian Fund
ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund

Ռուսական ռուբլիով

փոխանցումներ

Банк корреспондент:

Межгосударственный Банк, Москва БИК 044525362

К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка России

Банк получателя

К/с 30111810400000000002
Центальный Банк Республики Армения

ИНН 9909106378

КПП 774487001

Общеармянский фонд

Получалель

Счет: 103003248152

Обшеармянский фонд

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31