Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող։ Ավելի ուշ կներկայացնենք տեղեկատվություն»,- ասաց Մարինա Օհանջանյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: