Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը Եվրոպայի Լիգայի շրջանակում «Սեւիլիայի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում վստահություն է հայտնել, որ իր թիմը կարող է հաղթել, եթե խաղա վստահ, համարձակ եւ պահպանի կենտրոնացվածությունը:
Մխիթարյանը հայտարարել է, որ ցանկություն ունի հասնել ԵԼ եզրափակիչ ու հաղթել: Դրա համար նա անելու է ամեն ինչ, մանավանդ, որ այստեղ դեռ գոլ չի խփել եւ «Սեւիլիայի» հետ խաղում դրա համար ունի 90 րոպե: Այդուհանդերձ, Մխիթարյանը իր գոլից ավելի կարեւորել է «Ռոմայի» հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ