ԲՀԱՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ վերջերս Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները վայր դրած Հովհաննես Հովսեփյանը որոշել է մասնակցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահի ընտրություններին:
Տարածված հաղորդագրությունում ասվում է. «Հովհաննես Հովսեփյանը ՀԲՖ նախագահի ընտրություններում իր թեկնածությունը չէր դրել, որովհետև դրա ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան: Այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է:
Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից նոր ընտրությունների օրվա և առկա խնդիրների կարգավորումից հետո, Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը»:
Նշվում է նաև, որ կներկայացվի այն հստակ ծրագիրը, որով Հովհաննես Հովսեփյանը մտադիր է զարգացնել հայկական բռնցքամարտը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ