«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հերքում է տեղեկությունը, թե իր մասնակցությամբ նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել, ինքն էլ հրավիրվել է Մալաթիայի ոսստիկանության բաժին՝ բացատրություն տալու:
«Ես դրա մասին իմացա լրատվամիջոցներից, Մալաթիայի բաժնում վերջին անգամ եղել եմ 2016 թվականին, իսկ ոստիկանություն վերջին անգամ բերման եմ ենթարկվել 2013 թվականին: Ես հիմա արձակուրդում եմ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ հերքեց լուրը, թե ինքը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ սպառնացել են վնասել իրեն եւ վնասել են իր ավտոմեքենան. «Ինչ-որ թեթեւ բան եղել է, լուրջ բան չկա, բայց ես Մալաթիայի բաժին չեմ դիմել: Էս էն պատմությունն է, որ ասում է ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը 5000 ռուբլի է շահել, ասում է՝ ճիշտ է, բայց…»:
Նա չցանկացավ հայտնել, թե ով էր սպառնացել վնասել իրեն ու մեքենան: Միայն ասաց, որ անձնական բնույթի մանր, կենցաղային հարց է եղել, իր հանրային գործունեության հետ կապ չունի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ