Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսությունը շատ է տուժել, պարզ չի՝ ինչքան ժամանակում ուշքի կգա»

Օգոստոս 05,2020 21:38

Այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատունը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը տևած արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 30 օրով:

Այս ընթացքում տուժել են  տնտեսության մի շարք ոլորտներ, իսկ տնտեսվարողների մեծ մասը հուսով էր, որ արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի:

«Հայաստան վերադարձել եմ մինչև համավարակի սկսվելը, որոշել էի այստեղ իմ բիզնեսը սկսել և նորաձևության տուն հիմնել, բայց պլաններս լիովին ձախողվեցին: Տարածքի համար բարեբախտաբար դեռ չէի վճարել, բայց վաճառքի տեսականին արդեն պատրաստել էի: Փորձեցի օնլայն վաճառել, բայց դա էլ չստացվեց: Աջակցման ծրագրերին դիմեցի, բայց ինձ ասացին «չեք տուժել, էլ ի՞նչ աջակցություն»: Գուցե ուրիշ ոլորտներ ավելի մեծ կորուստներ են ունեցել, բայց իմ դրամական կորուստներն էլ չնչին չէին: Հուսով էի՝ արտակարգ դրությունը կհանվի, մեկ է, դա ոչ ոքի ոչինչ չի ասում այլևս, բայց ևս մեկ ամիս պետք է շարունակենք  «դիմակահանդես»-ը »,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց հագուստի մոդելավորող Լիանա Հովսեփյանը:

Ի տարբերություն մի շարք ոլորտների, շինանյութի ոլորտը այդքան էլ չի տուժել: Ինչպես նշում են տնտեսվարողները, դիմակներից հոգնել են, բայց գործ կարանտինի ժամանակ էլ ունեին:

«Չեմ կարող կոնկրետ թվեր ասել, բայց գործը այս ընթացքում ավելի է շատացել: Մարդիկ վերանորոգում էին անում, ռեստորանները, սրճարանները ընդլայնվում էին, և մեր ոլորտը միայն շահեց, բայց, ցավոք, արտակարգ դրությունը երկարաձգեցին: Տնտեսությունը շատ է տուժել, պարզ չի ինչքան ժամանակում ուշքի կգա, իսկ մարդիկ տուգանվելուց էլ չեն վախենում, ուզում են հանգիստ ապրել»,-նշեց շինանյութերի ցանցի տնօրեն Արման Բաղումյանը:

Ջուլետտա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31