Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն:
31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը:
22 միավորով երրորդ տեղում է «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն: