«Երբ դուք ասում եք, որ պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը, ինչի՞ համար է դա պարտադիր։ Պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար։ Բայց Հայաստանն այսօր անապատանում է, և երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ, որպես պարտադիր տեխնոլոգիական հմտություն, հանրակրթության չափորոշիչների նախագծում այդպես էլ չի արտացոլված։ Ամառ օրով գնացեք՝ նայեք, թե դպրոցական շենքերի շուրջ եղած հողակտորներն ինչ վիճակում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթին։
Ա․Բլեյանի ներկայացմամբ՝ դպրոցում աշակերտի մոտ պետք է ձևավորել վարք, որ հոգատար լինի Հայաստանի յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ, որ այդ պատասխանատվության իրացումը չի կարող չլինել հանրակրթության խնդիր։
Ա․ Բլեյանը ԿԳՄՍՆ-ին կոչ է անում հետ տանել հանրակրթության չափորոշիչների նախագիծը և ավելի հասկանալի փաստաթուղթ ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: