ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղթայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք անտեսել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբյեկտներ են, որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Կարդացեք նաև