Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատաքննությունն ավարտվեց

Օգոստոս 05,2020 15:08

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ մյուսներ) գործով դատաքննությունն այսօրվա նիստում ավարտվեց:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ առաջիկայում դատական վիճաբանությունների փուլն է, որի շրջանակում առաջնահերթ կլսեն մեղադրող դատախազների, այնուհետեւ՝ տուժողների իրավահաջորդների, մեղադրյալների պաշտպանների ճառերը: Վերջում դատարանը կլսի ամբաստանյալների վերջին խոսքը եւ կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Առաջիկա չորեքշաբթի՝ 11:00-ին, դատարանը կլսի մեղադրող դատախազների ճառերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31