Խոր ցավ ապրեցի Բեյրութում կատարված պայթյունի հետևանքով մարդկային զոհերի, մեր երեք հայրենակիցների մահվան, տասնյակ վիրավորների և համատարած ավերածությունների կապակցությամբ։
Մենք և մեր պետությունը պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե՛ տեղում օգնություն ցուցաբերելու, թե՛ հնարավորինս, մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար։
Ձեռնարկվող միջոցառումների մասին հանրությանը պարբերաբար պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրվի։
Բեյրութում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է զգա մայր հայրենիքի ներկայությունը և աջակցությունը։
Կարդացեք նաև
Բոլորս համախմբված սատար կանգնենք մեր հայրենակիցներին։
Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում։
Այս թեմայով առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով խոսել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը պատրաստվում է համապատասխան աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցներին։
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր