ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հարցով գրությամբ դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
«Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով՝
Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։
Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար:
Կարդացեք նաև
Հուսով եմ՝ դրական պատասխան կստանանք»,-ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն