Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդեն դաստիարակությունս թույլ չի տալիս ասել». դատավոր Մակյանը՝ նիստերից ուշացող պաշտպանին

Օգոստոս 05,2020 12:55

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ մյուսներ) գործով հերթական դատական նիստն այսօր ընդմիջվեց՝ մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Եգորյանի ուշացման պատճառով: Նա դատարանին զանգով տեղեկացրել էր, որ կրկեսի մոտ է եւ շուտով կհասնի:

Նշենք, որ նախորդ նիստում պաշտպանը եւս ուշացել էր: Այսօր էլ դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը վերսկսելիս արձանագրեց, որ 20 րոպե ուշացմամբ Եգորյանը ներկայացավ: Վերջինս հայցեց դատարանի ներողամտությունը եւ պատճառը ներկայացրեց, որը, սակայն, լսելի չէր, դատավոր Մակյանն էլ արձագանքեց. «Ուշացող մարդու համար պատճառներ միշտ էլ կան…Պարզ ասեմ՝ արդեն մի տեսակ ամաչում էլ եմ այդ թեմային անդրադառնալ: Արդեն դաստիարակությունս թույլ չի տալիս անդրադառնալ»:

Տիգրան Եգորյանը տեղից արձագանքեց, սակայն կրկին լսելի չէր: Ի պատասխան Մեսրոպ Մակյանն ասաց. «Պարոն Եգորյան, կարծում եմ՝ լռելն ավելի ճիշտ կլինի»:

Ապա դատավորը դժգոհեց, որ նախորդ նիստում արված միջնորդության վերաբերյալ հարցադրումները պաշտպանը պետք է ուղարկեր նախորդ նիստից ժամեր անց, ինչպես ասվել էր, սակայն ուղարկել է մեկ շաբաթ անց, այն էլ՝ դատական նիստից առաջ, երբ ինքն արդեն եկել էր դահլիճ՝ նիստը բացելու:

Հավելենք, որ այսօրվա նիստում ներկայացվելու է ՊՊԾ գնդում մահացած ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների առնչությամբ համալիր փորձաքննություն կատարելու միջնորդություն:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31