«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ ՀՔԾ-ը իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածը, անգամ իրենց համար, խայտառակություն է։
Թե բա՝ Ա.Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։
Ինձ մի հարց է հետաքրքրում. հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան, կասե՞ք, ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես, ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ եւ առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»։
https://www.youtube.com/watch?time_continue=107&v=qdwtmueIgAg&feature=emb_title
Կարդացեք նաև