Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորամարգցիները չեն ընկրկում. «Փաշինյանին եւ Ավինյանին տեղեկացրեք, որ եթե անարդարություն լինի, մինչեւ վերջ պայքարելու ենք»

Օգոստոս 05,2020 12:08

Նորամարգի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունները երկու անգամ տապալվել են, համայնքի բնակիչները դրա մեջ միտում են տեսնում: Նրանք կարծում են, որ մարզպետարանի ներկայացուցիչը հատուկ չի ներկայանում մրցույթին, որ կարողանան «անցկացնել» իրենց ցանկալի թեկնածուին:

Նորամարգի դպրոցի ներկայացուցիչները հերթական անգամ բողոքով հանդես եկան նաեւ ՀՀ կառավարության շենքի առաջ: Կառավարությունից նրանց պատասխանեցին, որ պետք է դեռ որոշում կայացվի, խոստացան՝ վերջնական պատասխանի դեպքում ցուցարարներին տեղեկացնել:

Նորամարգցիները մտահոգ էին: Նրանցից մեկը հետաքրքրվեց. «Փաշինյանը եւ Ավինյանը տեղյա՞կ են լինելու այս ամենից, որովհետեւ բողոքը նրանց է հասցեագրված»: Պատասխանեցին, որ ամեն դեպքում իրավասու անձինք են զբաղվում խնդրով: «Ուզում եմ տեղեկացնեք իրենց, որ եթե անարդարություն լինի, մենք մինչեւ վերջ պայքարելու ենք»,-զգուշացրեց ցուցարար կանանցից մեկը:

Ապա լրագրողներին հայտնեց, որ արդեն չորրորդ-հինգերորդ հանդիպումն է կայանում, ու ամեն անգամ հիասթափվում են՝ չստանալով իրենց բավարարող պատասխան: «Հիմա, եթե այս պահին չկա պատասխան, երեւի իրենք հասկացել են, որ մենք խիստ ենք տրամադրված, հույս ունենանք, որ լավ կլինի, այլապես մենք մինչեւ Եվրոդատարան կգնանք, որովհետեւ աշակերտների եւ ուսուցիչների արցունքները հնարավոր չէ մոռանալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են դպրոցի նախկին տնօրեն, գյուղի բնակչուհի Ծովինար Գալստյանը և ևս երկու հավակնորդ Մասիս քաղաքից՝ Գոհար Սահակյանն ու Գեւորգ Մինասյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31