«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին՝ այս ահավոր աղետի կապակցությամբ, համբերություն ու տոկունություն ցանկանում այս դժբախտության պահին։
Ի հավելումն, կարծում եմ, որ Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին, որը հարյուր տարի առաջ պատսպարել և հանգրվան է տվել մեր բազմահազար հայրենակիցներին։
Պետք է նաև դյուրացնել օդային հաղորդակցությունը, որպեսզի մեր հայրենակիցները, ըստ անհրաժեշտության կարողանան տեղաշարժվել երկու ուղղությամբ էլ, օգնել իրենց տուժած ընտանիքներին, կամ Հայաստան տեղափոխել կարիքավորներին։ Համոզված եմ նաև, որ մեզնից յուրաքանչյուրը իր հերթին, կարող է ձև գտնել՝ օգնելու մեր տուժած հայրենակիցներին, և նեցուկ լինելու նրանց այս դժվարին պահին»։
Կարդացեք նաև