Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցված է՝ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել խմբի կողմից. փաստաբանը՝ նախկին մարզպետի ցուցմունքի մասին

Օգոստոս 04,2020 23:00

Վայոց Ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով տուժողի ներկայացուցիչ Ռաֆայել Ամիրխանյանը վստահեցնում է, որ իր վստահորդի՝ աստիճանների վրա  ընկնելը գործով հերքվել է:

«Ապացուցված է, որ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել խմբի կողմից: Արա Մխիթարյանին ծեծել են Հարություն ու Զավեն Գրիգորյանները եւ քննությամբ չպարզված այլ անձինք: Արա Մխիթարյանը չի ընկել աստիճաներին, խփել են, գցել են գետնին: Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, դրական փոփոխության դինամիկա չկա»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ցուցմունքին ,  թե իր տեղակալ Հարություն Գրիգորյանը չի խփել Արա Մխիթարյանին, այլ երբ շենքից դուրս է եկել, իր մեքենայի դուռը փակելու, տեսել է ինչ-որ մեկին ընկած, որը խռխռում է:

Անդրադառնալով նախկին մարզպետի ցուցմունքի այն հատվածին, որով, չնայած գործով երկու վկայի,  նախկին մարզպետը պնդում է, որ ինքը դեպքի վայրում չի եղել ու այդ մասին կարող է հաստատել նաեւ իր տան շենքի հարակից ատամնաբուժարանի տեսախցիկների տեսագրությունները, պարոն Ամիրխանյանը շարունակեց. «Այդ տեսախցիկն արձանագրել է, որ 10 անց քանիսի կողմերին Տրդատ Սարգսյանը մտնում է շենք, հետո հոսանքն անջատվում է, մթություն է, տեսագրության արձանագրածով պատկեր չի երեւում, շարժը կա, բայց պատկերները չեն երեւում»:

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով   ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչ օրս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել  Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքի հետ կապվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31