Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, «Հայելի» ակումբի ասուլիսում անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի ՝ Մաշտոցի պուրակում հատված թեղիների մասին հայտարարությանը, ըստ որի, մինչ հատում իրականացնելը, ծառերի վիճակը խորությամբ գնահատվել է։
Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայր» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի համոզմամբ, նկատվել են ծառերի արմատային համակարգի սարսափելի կորուստներ, կեղեւի վրա՝ վերքեր ու վնասումներ, որոնք, կարող էին վարակի ներթափանցման ուղիներ լինել։
«Հաստաբուն ծառերը, քաղաքապետարանի պարզաբանմամբ, հատվել են փչացած լինելու հետեւանքով։ Միշտ էլ այդպես են ասում։ Իսկ ո՞վ կարող է ապացուցել»,- պնդեց Հռիփսիմե Առաքելյանը։
Նա հիշատակեց 2012 թվականին պուրակի փրկության համար ծավալված քաղաքացիական շարժումը, որի շարքերում՝ այգու տարածքում սրճարանի կառուցման դեմ այն ժամանակ պայքարում էին ներկայիս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ «Այն պայքարը, որ ազնիվ նպատակներով մղել ենք, կրկին ծառացել է մեր առջեւ, եւ մենք կրկին կանաչ տարածքի խնդիր ունենք»։
Կարդացեք նաև
Էլիզաբեթ Թովմասյան