Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Բեղլոյան․ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը բխում է քաղաքացիների շահերից

Օգոստոս 04,2020 19:30

«Մենք այսօր մեր «Հեռահաղորդակցության մասին» օրենսդրությունը բերում ենք, համապատասխանեցնում ենք լավագույն միջազգային պրակտիկաներին և ժամանակակից պահանջներին՝ սահմանափակելով պրովայդների հնարավորությունը գերշահույթ ստանալ և արհեստականորեն սահմանափակել քաղաքացիների իրավունքը ստանալ որակյալ բովանդակություն»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

Նրա խոսքերով՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից և պաշտպանում է նրանց շահերը։ Նաև անդրադառնում մարդու իրավունքներին և անձի անձնական տվյալների անձեռնմխելիությանը․ «Այնպես, որ այո՛, քննարկումներ եղել են, տարբեր հանրային խմբեր, տարբեր շահագրգռված խմբերի ներկայացուցիչներ, եթե ոչ բոլորն են ողջունում, ապա որևէ մեկը դեմ չի դրան, քանի որ բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող մնալ միջազգային պրակտիկայից դուրս, որ Հայաստանում սպառողի շահերը և սպառողի պահանջատիրությունը շատ ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում։ Եվ այդ տեսակետից՝ սպառողների շահերի պաշտպանությունը նույնպես ունի շատ լուրջ ավանդույթներ»։

Անուշ Բեղլոյանը ընդգծեց, որ առաջարկվում է նաև, որ հեռահաղորդակցության օպերատորները պետք է սահմանափակվեն բաժանորդների անձնական տվյալների պահպանման հարցում միայն այն տվյալներով, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման համար կամ վճարումների գանձման համար։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31