Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանդուխչյան․ «Օպերատորների համար գերշահույթի հնարավորություն է ստեղծվում, և շատերը փորձում են դրանից օգտվել»

Օգոստոս 04,2020 19:03

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում» չկար որևէ դրույթ, որը որ կարգելեր նման խտրական մոտեցում դրսևորել օպերատորներին, և հետևաբար՝ իրենք ազատ էին որոշել, թե ինչպես են իրենք կազմակերպելու այդ հոսքերի նախապատվությունը»

Ինտերնետ ծառայություն մատուցողները հնարավորություն ունեն այս կամ այն բովանդակությունը դարձնել առաջնային կամ ոչ առաջնային, ըստ հաղորդման որակի։ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ասաց իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանը։

«Պարզ ասած, եթե դուք դիտում եք ֆեյսբուքյան ուղիղ եթեր, օպերատորը հնարավորություն ունի մի փոքր վատթարացնել որակը ինքնուրույն կամ դա կարող է նույնիսկ լինել ոչ իրենց ցանկության, այսինքն՝ ցանցը չդիմանա, ցանցի թողունակությունը չդիմանա նման ծանրաբեռնվածության։ Այս օրերին մենք տեսնում ենք, որ համավարակի պատճառով բոլորը գտնվում են համացանցում, և ընդհանրապես համացանցի թողունակությունը ընկնում է, կապի որակը, կոպիտ ասած, ընկնում է։ Հետևաբար, քանի որ ցանցի խտությունը ավելանում է, իսկ ցանցը չի դիմանում, օպերատորը կարող է տալ նախապատվություն որևէ բովանդակության մատակարարողներից որևէ մեկին, օրինակ՝ տեղական մատակարարներին, կամ օտարերկրյա մատակարարներին։ Օրինակ՝ YouTube-ին կարող է արագացնի, Facebook-ին՝ դանդաղեցնի, կամ դանդաղեցնի բոլոր նրանց, ովքեր չեն վճարում իրեն։ Նման դեպքեր եղել են մի շարք երկրներում, և այդ խնդիրը շարունակում է մնալ»,- մանրամասնեց նա։

Դավիթ Սանդուխչյանի խոսքերով՝ բաժանորդը վճարում է, որ ստանա նույն աստիճանի որակյալ կապ բոլոր կայքերի համար․ «Օպերատորների համար գերշահույթի հնարավորություն է ստեղծվում, և շատերը փորձում են դրանից օգտվել։ Սակայն, դա շատ վատ ճանապարհ է, որովհետև փոխարենը օպերատորները աշխատեն, զարգացնեն ցանցերը, թողունակությունը և ապահովեն բոլոր բաժանորդներին բարձրորակ ինտերնետ, թո՛ղ մի քիչ ավելի թանկ, մենք դեմ չենք դրան, բայց իրենք գնում են այդ ճանապարհով։ Դա վտանգավոր է նաև, որովհետև շատ անգամ ոչ այդքան ժողովրդավարական երկրներում դա օգտագործվում է որոշակի բովանդակությունը վատթարացնելու համար, անցանկալի բովանդակությունը, պայմանները աշխատում են վատթարացնել, և օգտատերերը աշխատում են դրանից չօգտվել, որովհետև անորակ ռեսուրսում է»։

Նա նշեց, որ ցանցային չեզոքության սկզբունքը իրագործված չի եղել․ «Հայաստանի օրենսդրությունում առաջին «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում» չկար որևէ դրույթ, որը որ կարգելեր նման խտրական մոտեցում դրսևորել օպերատորներին, և հետևաբար՝ իրենք ազատ էին որոշել, թե ինչպես են իրենք կազմակերպելու այդ հոսքերի նախապատվությունը։ Հիմա առաջարկի իմաստը հենց դա է։ Ճիշտ է, Հայաստանում կար հռչակված չեզոքության սկզբունքը, հռչակված ասելով՝ կարգավորող մարմինն ասում էր, որ մենք միշտ ղեկավարվելու ենք այդ սկզբունքներով, բայց դա օրենսդրական դաշտ չէ, դա ցանկություն է եղել կարգավորող մարմնի՝ որպես չեզոք անկախ, առաջին հերթին՝ շուկայից, բնականաբար, և քաղաքական իշխանություններից որոշ չափով, որովհետև չեմ հավատում, որ Հայաստանում կան անկախ կարգավորող մարմիններ այս պահին, ոչ էլ եղել են։ Հետևաբար՝ իրենք հռչակել էին, որ հետևելու են այդ սկզբունքին, սակայն իրավական հիմքեր նույնիսկ օպերատորներին ստիպելու համար իրենք չունեին։ Եվ այդ առաջարկը, որը որ այսօր արվել է իմաստը նրանում էր, որ այդ բացը լրացվի օրենսդրությունում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31