Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-գերմանական «Սառցե անձրեւ»՝ Հաննովերում

Օգոստոս 04,2020 18:40

Տաղանդաշատ դաշնակահար Շողեր Հովեյանը, ում՝ հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները վաղուց են հիացրել եվրոպացի  եւ հայաստանցի ունկնդրին, օգոստոսի 8-ին էլ Գերմանիայի Հաննովեր քաղաքում կներկայացնի գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Յենս Վիլտֆանգի ինքնատիպ ստեղծագործությունները: Դրանք կկատարվեն առաջին անգամ՝ «Սառցե անձրեւ» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսի ժամանակ:

Շողեր Հովեյանը նշում է, որ նոր երաժշտություն ներկայացնելը ինչ-որ առումով ռիսկային է, որովհետեւ մտածում ես՝ արդյոք ճի՞շտ կներկայացնեց եւ արդյոք մարդիկ ճիշտ կընկալեն, հատկապես, որ ներկայացվելիք երաժշտությունը ընդունված ստանդարտների մեջ չի տեղավորվում:

Առաջին մասնագիտությամբ Յենս Վիլտֆանգը բժիշկ-հոգեբան է:  Համերգի ընթացքում Շողեր Հովեյանի յուրաքանչյուր կատարում յուրովի կմեկնաբանի  ճանաչված դերասանուհի Նոյեմի Բեսեդսը, որը դասական երաժշտության մեծ սիրահար է:  Համերգին որոշ գործեր կկատարի նաեւ հայ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը:

Համավարակի պատճառով դահլիճում ներկա կլինի առավելագույնը երեսուն ունկնդիր, իսկ հայաստանյան հեռուստաալիքներից բացառիկության սկզբունքով համերգի հեռարձակման հնարավորություն է տրվել TV5 հեռուստաընկերությանը:

Շողեր Հովեյանը ալտահար  Վաչե Հովեյանի քույրն է, բանաստեղծ Հովիկ Հովեյանի եւ կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանի դուստրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները Շողեր Հովեյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31