Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսրայելական սեպ» Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, լուրջ աշխատանք՝ Գերմանիայի ու Սաուդյան Արաբիայի հետ. Թուրքագետի դիտարկումները

Օգոստոս 04,2020 22:33

«Դիվանագիտական ոլորտում նոր հնարավորություններ են բացվում, այդ թվում նաեւ Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքների ընդգծված հակահայկական բնույթի եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի ֆոնին», կարծում է մեր զրուցակիցը՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

«Օրինակ, կարելի է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, որի հետ մեծ հաշվով, չգիտես ինչու, չունենք դիվանագիտական հարաբերություններ, եւ որին նույնպես մեծապես մտահոգում են Թուրքիայի ագրեսիվ գործողությունները (Թուրքիան զգալի առաջ է անցել սուննի աշխարհի առաջնորդ լինելու հարցում Սաուդյան Արաբիայի հետ մրցակցությունում)։ Այս համատեքստում Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ միջնորդի դերում կարող են հանդես գալ Եգիպտոսը եւ/կամ ԱՄԷ-ն, որոնց հետ մեր հարաբերությունները գնալով ավելի են խորանում, այդ թվում նաեւ Թուրքիայի տարածարջանային ագրեսիվ գործողությունների համատեքստում։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շատ կարեւոր հայտարարություն արեց՝ ընդգծելով, որ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր զենքի վաճառքն Ադրբեջանին, որը չի խորշում այդ զենքն ուղղել խաղաղ բնակչության դեմ։ Սա նույնպես բավական կարեւոր ուղղություն է մեզ համար առաջիկայում։ Ընդհանրապես, մենք կարող ենք փորձել «իսրայելական սեպ» խրել Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում՝ շարունակ ընդգծելով (շահարկելով), որ Ադրբեջանը Թուրքիայի հանդեպ իրեն չի դրսեւորում «եղբոր» պես, շարունակ ցույց է տալիս, որ «Թուրքիայի ցավը, դա Ադրբեջանի ցավը չէ» եւ այլն», նշեց մեր զրուցակիցը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ մենք չափազանց լուրջ աշխատանքներ ունենք Գերմանիայի հետ, որը 2016թ․ Բունդեսթագի բանաձեւով ընդունեց Հայոց ցեղասպանության համար իր մեղսակցությունը։ «Ինձ համար Գերմանիայի այս քայլին կարող է գերազանցել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Եվ ահա Գերմանիան կարող է եւ պետք է իր մեղսակցության չափով մասնակցի Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը՝ փորձելով այդ կերպ քաղել սեփական մեղքը։ Ընդ որում՝ դա կարող է անել ամենատարբեր մեթոդներով՝ սկսած Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելուց (այն արդեն մեծապես կա) ընդհուպ մինչեւ մեզ տարատեսակ տեխնոլոգիաների, վարկերի եւ անգամ զենքի տրամադրում։ Մենք Գերմանիային եւ ընդհանրապես մյուս գերտերություններին պետք է բացատրենք, որ իրականում մենք ոչ թե սահմանային վեճերի, այլ՝ գոյապայքարի մեջ ենք նման հարեւանների շրջապատում, եւ խնդրին պետք է առաջին հերթին նայել այդ տեսանկյունից եւ գործել ըստ այդմ», նկատեց նա։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» օգոստոսի 5-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31