Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, արձագանքելով «Ժպիտների քաղաք» հիմնադրամի եւ ԲԿՄԱ ՖԱ-ի միջեւ հուշագրի ստորագրման ժամանակ երեխաների առողջ ապրելակերպով եւ սպորտով զբաղվելու հնարավորության մասին Aravot.am-ի հարցին՝ ասաց. «Միջազգային մի նախաձեռնություն կա, որտեղ տարբեր երկրներից պանդեմիան հաղթահարած երեխաները, որոնք բուժումն արդեն ավարտած եւ ֆիզիկապես կատարյալ առողջ էին լինում, հավաքվում էին Մոսկվայում, եւ նրանց միջեւ մրցություն էր ընթանում տարբեր սպորտաձեւերից: Եվ պատկերացրեք, որ Հայաստանի երեխաները բավականին մրցանակներ են բերել: Կա այդպիսի ավանդույթ. սպորտ եւ հիվանդություն: Դա կոչվում է «Հաղթողների խաղեր»: Մարդիկ, որոնք հաղթահարել են այդ ամեն ինչը, գնում էին նոր հաղթանակի` սպորտի բնագավառում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ