Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Նորքի այգիներին, որոնք կառավարության որոշմամբ հանվել են վաճառքի, եւ գործընթացը մեկնարկելու է օգոստոսի 11-ին:
Լրագրողի հարցին ի պատասխան, քաղաքապետն ասաց, որ այս գործընթացը դուրս է քաղաքապետարանի լիազորություններից, այն պետական ծրագիր է, եւ հասցեատերն այլ կառույց է. «Բայց, երբ կլինի վաճառքը եւ կքննարկվի, թե ինչ ծրագիր է լինելու, ոնց է լինելու, բնականաբար, քաղաքապետարանն ակտիվ կմասնակցի դրանց, որպեսզի ինչ էլ լինի՝ լինի Երեւան քաղաքին համահունչ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ