Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյան․ «Կիրակնօրյա Գալա-համերգը ցույց տվեց, որ մենք ունենք տաղանդավոր և հիանալի ձայներ` մեր երկացանկն ընդլայնելու համար»

Օգոստոս 04,2020 16:33

Օգոստոսի 2-ին, ժամը 20:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց ներկայացրեցին Գալա-համերգ՝ նվիրված աշխարհի բոլոր երաժիշտներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Համերգի ղեկավար, թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանի խոսքով, այս համերգը նվիրված էր «աշխարհի բոլոր թատրոններին, երաժիշտներին, նվագախմբերին, երգչախմբերին, որոնք այս բարդ ժամանակահատվածում փորձում են գոյատևել և պահպանել բարձր մշակույթը»։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամին, «որն աջակցեց համերգի նկարահանումներին»։

Համերգը տևեց ավելի քան մեկուկես ժամ, ելույթ ունեցան թատրոնի գործնականում բոլոր առաջատար մենակատարները՝ դաշնակահարներ Արմեն Աղաջանյանի և Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք համերգի ծավալուն և տպավորիչ ծրագիրը․

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ /տենոր/, ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ /սոպրանո/

Ջ․Վերդիի Ջիլդայի և Հերցոգի զուգերգը «Ռիգոլետտո» օպերայից /E´il sol dell’anima/

ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Ջ․Վերդիի Ջիլդայի մեներգը «Ռիգոլետտո» օպերայից /Caro nome/

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ջ․Վերդիի Հերցոգի երգը «Ռիգոլետտո» օպերայից /La Donna e’mobile/

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՑ /բարիտոն/, ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Ջ․Վերդիի Ռիգոլետտոյի և Ջիլդայի զուգերգը «Ռիգոլետտո» օպերայից /Mio Padre/

ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ /բաս/, ԹԱՄԱՐԱ ԴԱԴՈՅԱՆ /մեցցո-սոպրանո/

Ջ․Վերդիի Տրիո «Ռիգոլետտո» օպերայից /La Tempesta/

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գ․Դոնիցետտիի Նեմորինոյի մեներգը «Սիրո ըմպելիք» օպերայից /Una furtiva lagrima/

ԼԻԼԻԹ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ /սոպրանո/

Պ․Մասկանիի Սանտուցայի մեներգը «Գեղջկական ասպետություն» օպերայից /Voi lo sapote o Mamma/

ՄԱՐԻՆԵ ԴԵԻՆՅԱՆ /ՀՀ վաստ․արտիստ/սոպրանո/

Ջ․Վերդիի Լեոնորայի արիան «Ճակատագրի ուժը» օպերայից /Pace, pace/

ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ /բաս/

Վ․Ա․Մոցարտի Լեպորելոյի մեներգը «Դոն Ջովանի» օպերայից /Madamina il catalogo e questo/

ՍՈՖՅԱ ՍԱՅԱԴՅԱՆ /սոպրանո/

Վ․Ա․Մոցարտի Ցերլինայի մեներգը «Դոն Ջովանի» օպերայից /Batti, batti o bei Mazetto/

Դաշնակահար՝ Արմեն Աղաջանյան

ՄԿՐՏԻՉ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ /բարիտոն/, ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ /բաս/, ՌԻՉԱՐԴ ՄԱԴԼԵՆՅԱՆ /բաս/

Վ․Ա․Մոցարտի Տրիո «Դոն Ջովանի» օպերայից /Don Giovanni a cenar teco/

Դաշնակահար՝ Ելենա Վարդազարյան

ՍԻՐԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆ /սոպրանո/

Վ․Ա․Մոցարտի Ֆիորդիլիջիի մեներգը «Այդպես են վարվում բոլորը» օպերայից / Come scoglio/

ԻՆԳԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑ /մեցցո-սոպրանո/

Ֆ․Չիլեայի Դքսուհի դը Բույոնի մեներգը «Ադրիեանա Լեկուվրեր» օպերայից /Acerba volutta/

ՍԻՐԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆ /սոպրանո/

Ա․Պոնկիելլիի Ջոկոնդայի մեներգը «Ջոկոնդա» օպերայից /Suicidio/

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ /ՀՀ վաստ․արտիստ, տենոր/

Ջ․Վերդիի Օթելլոյի մեներգը համանուն օպերայից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ /սոպրանո/

Ջ․Վերդիի Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը «Օթելլո» օպերայից /Gia nella notte densa/

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ /ՀՀ վաստ․արտիստ, բարիտոն/

Ջ․Վերդիի Յագոյի մեներգը «Օթելլո» օպերայից /Credo in un Dio crudel/

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ

Ջ․Վերդիի Օթելլոյի և Յագոյի զուգերգը «Օթելլո» օպերայից /Si,pel ciel/

Դավիթ Բաբայանցը համերգից հետո հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում․«․․․Ռիգոլետտո․․․երկարատև լոք-դաունից (lock down) հետո․․․»

Թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանը մեր զրույցում ասաց․ «Մեր թատրոնի արտիստների մասնակցությամբ համերգը նվիրված էր աշխարհի բոլոր արվեստագետ կատարողներին, ովքեր նույնիսկ COVID 19 համաճարակի պայմաններում,, հավատարիմ մնալով արվեստագետի բարձր կոչմանը, շարունակում են ստեղծագործել, ծառայել արվեստին։ Մեր արտիստները, լինելով այդ նույն արվեստագետներից, իրենց բարձր վարպետությամբ և բարձրակարգ կատարումներով արժանին մատուցեցին նրանց։ Այս գործում զգալի է Թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ, տվյալ ծրագրի երաժշտական ղեկավար Մկրտիչ Բաբաջանյանի ավանդը, ով գործին իր նվիրվածությամբ և եռանդով կարողացավ կյանքի կոչել նման ծրագիր։ Հպարտության մեծ զգացումով բոլորին ասում եմ՝ շնորհակալություն»։

Մեր խնդրանքով թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը մեկնաբանեց Գալա-համերգը․ «Ինչպես բոլորս տեսնում ենք, բոլորի համար այս դժվարին ժամանակաշրջանում, ամբողջ աշխարհում արվեստները և այն ամենը, ինչ կապված է կատարողական արվեստի հետ, կանգ է առել:

Մենք՝ Երևանի Օպերայի և բալետի թատրոնում, անընդհատ հետևում ենք եվրոպական խոշոր թատրոնների միտումներին, որպեսզի պատրաստենք մեր մեներգիչների առցանց ներկայացումներ՝ մշտապես մտածելով անվտանգության և սոցիալական հեռավորության մասին:

Կարծում եմ, որ ֆեյսբուքի մեր համերգները, և, մասնավորապես, այս համերգը ցույց է տալիս մեր թատրոնի գերազանց երգիչների հսկայական ներուժը, և՛ երաժշտական, և՛ վոկալ:

Երգիչները կատարեցին երգացանկ, որը անպայման չի կազմում մեր թատրոնի ներկայիս երգացանկի մաս, ինչը ցույց է տալիս, որ մենք ունենք տաղանդավոր և հիանալի ձայներ` մեր երկացանկը ընդլայնելու համար` ներառելու այնպիսի օպերաներ, ինչպիսիք են Վերդիի «Ռիգոլետտոն» և «Օթելլոն»:

Ես ուզում եմ իմ անձնական շնորհավորանքները հղել բոլոր այն արտիստներին, ովքեր երեկ ելույթ ունեցան, և ուզում եմ հրավիրել մեր բոլոր ընթերցողներին և հետևորդներին շարունակելու հետևել ֆեյսբուքում մեր հաջորդ ներկայացումներին, որտեղ դուք հնարավորություն կունենաք լսելու մեր հիանալի երգիչներին, և նաև տեսնելու մեր հիանալի տաղանդավոր պարողների կատարումները:

Մենք բոլորս հուսով ենք, որ մոտ ապագայում կկարողանանք վերադառնալ նորմալ երաժշտական ​​և գեղարվեստական ​​կյանքի և կկարողանանք ելույթ ունենալ մեր հիանալի թատրոնում սիրելի հանդիսատեսի համար: Բոլորին մաղթում ենք առողջություն»։

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Մենք, իրոք, ունենք հիանալի արտիստներ, բայց ծրագրից չի երևում, որ ունենք, նաև, ազգային օպերային արվեստ … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31