Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԿՄԱ ֆուտբոլային թիմը մեկ տարի կկրի «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներ

Օգոստոս 04,2020 16:20

Այսօր պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մտադրությունների մասին հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում ֆուտբոլային թիմը մեկ տարի անհատույց կրելու է հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներ:

Նպատակը՝ հանրությանը հիմնադրամի գոյության եւ գործունեության մասին իրազեկելն է ճանաչելիության բարձրացումը, հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելը:

ԲԿՄԱ ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք հիմնադրամի հետ համագործակցում են փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ, մասնակցել են տարբեր ակցիաների: «Համագործակցության այս տարբերակի առաջարկությունը մենք ենք արել: Սա, պարզապես, ավելի վաղ ստեղծված համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այսպես, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հիմնադրամին եւ մեր բարոյական աջակցությունը բերել այն առումով, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը արդեն տասնյակ երեխաների առողջացման խնդիր են կարողացել լուծել, տասնյակ երեխաներ էլ կենտրոնում այսօր բուժում են ստանում: Պարզապես, որպես սպորտային թիմ, իսկ ֆուտբոլը նաեւ սոցիալական երեւույթ է, մենք չենք կարող անտարբեր լինել սոցիալական այս կարեւոր խնդիրներին: Այդ իսկ պատճառով ԲԿՄԱ-ն շատ կարեւոր տեղ է հատկացնում այս ընդգրկվածությանը»,-ասաց Գագիկ Աղբալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31