Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով քննարկվեց բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը

Օգոստոս 04,2020 16:27

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ գլխավորում էր Շրջակա միջավայրի նախարարը, որպես հանձնաժողովի նախագահ։

Վարձակալության և կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացված 5 հողակտորներից հանձնաժողովը հաստատեց միայն 1 հողամասի փաթեթը։

Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով և հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հաստատվեց «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս» մասնաճյուղի ռեկրեացիոն գոտում 1,9 հա հողամասը վարձակալության իրավունքով՝ բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին փաթեթը։

Կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու մասին մյուս նախագծերը հանձնաժողովի կողմից չհաստատվեցին։
Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով հանձնաժողովի նիստին քննարկվեց բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը, քանի դեռ չեն վերանայվել ու մշակվել գործուն ընթացակարգեր՝ պայմանավորված բնապահպանական, քաղաքաշինական և այլ առանցքային գործոններով։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31