Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ բանը, որ Հայաստանին փրկում է Սիրիայի ճակատագրին արժանանալուց՝ ռուսական դրոշն է». Գուրգեն Եղիազարյան

Օգոստոս 04,2020 15:57

«Հայաստանը ներկայիս իշխանության գործունեության պատճառով հիմա կործանման եզրին է:  Երկրի համար շատ վտանգավոր շրջան է, Թուրքիան իր բանակը տեղակայել է Նախիջևանի շրջանում: Միակ բանը, որը Հայաստանին փրկում է Սիրիայի ճակատագրին արժանանալուց, ռուսական դրոշն է 102-րդ բազայի վրա»,- այսօր՝ օգոստոսի 4-ին, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը:

Անդրադառնալով կրթական նոր չափորոշիչների թեմային՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ փոփոխությունները կտանեն  ազգային արժեքների ոչնչացմանը և ավելացրեց, որ այդ չափորոշիչների դեմ պետք է պայքարել:

«Օդում կախված լուրերը հաշվի չառնելով՝ պետք է նշեմ, որ հիմա կատարվում են այնպիսի բաներ, որոնք վտանգում են առաջինը մեր երեխաներին:  Հիշեք, սեպտեմբերին սոցիալական աշխատողները կմտնեն դպրոց, որ կյանքի կոչեն այդ այլասերում տարածող կոնվենցիան»,-ասաց Եղիազարյանը:

Ջուլետտա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31