Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկին անգամ ձեր կողմից նման վարքագիծ դրսեւորելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա». Դատավորը զգուշացրեց Սեդա Սաֆարյանին

Օգոստոս 04,2020 15:37

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը շարունակվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Քննարկվում է ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի, Ռոբերտ Քոչարյանի գույքի վրայից կալանքը հանելու հարցը:

Քոչարյանի պաշտպանը՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը դժգոհեց, որ տուժողների կարծիքն էլ են դատարանում հարցնում Քոչարյանի գույքի կալանքի վերաբերյալ, մինչդեռ այս հարցում իրենք շահագրգիռ կողմ չեն. «Տուժողներին ի՞նչ տարբերություն՝ Քոչարյանի գույքի վրա կալանք կա՞, թե՞ չկա: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այս քրեական դատավարության անձնակենտրոն բնույթը: Այսինքն, մենք չեն զբաղվում քրեական դատավարությամբ, զբաղվում ենք անձանց հետապնդելով»:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հունից դուրս եկավ, փորձեց արձագանքել, դատարանը թույլ չտվեց, նա էլ ասաց. «Թույլ չեն տալիսը ո՞րն է, դուք ձեր գործն արեք, կանգնում ինչ ուզում՝ խոսում են»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը Սեդա Սաֆարյանին նախազգուշացրեց, որ իրավասու է դատական նիստում կարգը խախտելու համար կիրառել դատական սանկցիա. «Կրկին անգամ ձեր կողմից նման վարքագիծ դրսեւորելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա: Տուժո՛ղ, ձեզ էլ է դա վերաբերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31