Առաջիկայում Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կլքի իր պաշտոնը: Այսօր այս տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասաց, որ Արթուր Մեսչյանն ի սկզբանե երբ համաձայնել էր ստանձնել այդ պաշտոնն, իր սկզբի ասուլիսներում ասել էր, որ գալիս է պաշտոնավարելու մոտ երկու տարի ժամկետով. «Եվ, բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է ավարտին։ Եվ շատ բնական է, որ իմ կողմից շատ հարգված, բոլորիս կողմից հարգված այդ մարդը մնում է իր խոստման շրջանակներում։ Բնական է, որ այդ մարդը սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա, ոչ թե այլ պատճառով։ Բայց այսօր պաշտոնավարում է պարոն Մեսչյանը, երբ կգա ժամանակը, դրա մասին կհայտարարվի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ