Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ  առաջարկում են  ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Օգոստոս 04,2020 13:40

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում  հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և  արագ գործընթաց։

Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից:

Հայտը ներկայացնելու համար կարիք չկա այցելել Բանկի մասնաճյուղեր. վարկի ձևակերպումը կատարվում է տեղում՝  անմիջապես ավտոսրահում։

Renault Armenia-ի հետ համագործակցության հատուկ ծրագրի շրջանակներում ավտովարկի   տրամադրման որոշումը կայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավտովարկ կարող եք ձևակերպել սկսած 10% կանխավճարից, տարեկան 9,9% -11,9% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 15,6% -20,6%), 1 միլիոնից մինչև 28 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները։

Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  և զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am  և  զանգահարելով 010 247599 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31