Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Կաճաճկուտում ժամանակը կանգ է առել ու այն մնացել է նախորդ դարում. Հրանտ Այվազյան

Օգոստոս 04,2020 12:10

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն այցելել է Լոռու մարզի սահմանամերձ Կաճաճկուտ գյուղ, որտեղ արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնցից առավել օրհասականը այն է, որ գյուղի բնակիչներին վառելափայտ հավաքելու համար հատկացված է
«Լալվարի» անտառտնտեսության տարածքը, որի հեռավորությունը գյուղից մոտ 45 կմ է, և այս հեռավորությունն անհնարին է դարձնում վառելափայտի հարցի լուծումը, ինչը ձմեռը տաքանալու գյուղացիների միակ տարբերակն է։

«Կաճաճկուտցիների և Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Արթուր Դավթյանի հրավերով այցելեցի Կաճաճկուտ` տեղում ծանոթանալու համայնքային խնդիրներին, ինչպես նաև բնակիչներից լսելու և պատասխանելու նրանց հուզող, մտահոգող հարցերին։

Կաձաճկուտը Լոռու մարզի փոքր գյուղերից է, Լալվարի լանջին՝1500 մետր բարձրության վրա, ձուլված Լոռվա չնաշխարհիկ բնությանը։

Այցի ժամանակ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Կաճաճկուտում ժամանակը կանգ է առել ու այն մնացել է նախորդ դարում, և միակ բանը, որ հիշեցնում էր ներկա ժամանակները մշակույթի տան նոր պլաստմասե պատուհաններն էին, սակայն շինության ներսի հատվածը կրկին անմխիթար վիճակում էր։

Կաճաճկուտում կան բազմաթիվ խնդիրներ։
Այնտեղ ապրում է 95 ընտանիք, սակայն գյուղը գազաֆիկացված չէ, կա ջրի խնդիր, սողանքային գոտում լինելու պատճառով տների պատերը ճեղք են տվել, ճանապարհները անմխիթար վիճակում են, անձրեւների և սելավների պատճառով դառնում են անանցանելի, էլեկտրամատակարարում վատ է, շատ հաճախ 220 վոլտի փոխարեն ստանում են 180, որը սարքավորումների վնասման պատճառ է դառնում։

Չնայած այս դժվարին պայմաններին, կաճաճկուտցիները իրենց բնության պես պարզ ու մաքուր են, շիտակ, աշխատասեր ու հյուրասեր։
Կարծես հարմարվել են ներկա իրավիճակին, մեծ ակնկալիքներ չունեն, իրենց հնարավորությունների ու ուժերի սահմաններում ճանապարհներն են հարթեցնում, փողոցների առաջնային հատվածների լուսավորություն են ապահովում, հանրային հատվածներն են բարեկարգում։

Եղա նաև սարերում, որտեղ իրենց անասուններն են պահում բազմաթիվ ընտանիքներ, ծանոթացա նրանց կենցաղին, զրուցեցինք խնդիրներից, առկա իրավիճակից, հնարավոր լուծումներից։

Բոլորն առաջնային խնդիր են համարում վառելափայտի հարցը, մոտենում է ձմեռը, և չգազաֆիկացված համայնքի բնակիչների համար խնդիրն ավելի է սրվում։
Կաճաճկուտցիների առաջնային ցանկությունը ամեն օր ցնցուղ ընդունելը, լուսավոր, ասֆալտապատ ճանապարհները, միջհամայնքային տրանսպորտ, գյուղտեխնիկա, յուրաքանչյուր տանը թեկուզ 1֊2 ժամով ջուր, գազ, մանկապարտեզ, խաղահրապարակ, հանգստի գոտի, մշակույթի կենտրոն ունենալը կամ օգնություն, պետական աջակցություն ստանալը չէ, նրանք ցանկանում են գոնե ՀԱՍԱՆԵԼԻՔ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ ՀԱՎԱՔԵԼ ՀԱՐԱԿԻՑ ԱՆՏԱՌԻՑ։

Կաճաճկուտցիներին վառելափայտ հավաքելու համար հատկացված է «Լալվարի» անտառտնտեսության տարածքը, որի հեռավորությունը գյուղից մոտ 45 կմ է, այնինչ 6֊7 կմ, իսկ իրենց ամառային անասնագոմերից ընդամենը 1կմ հեռավորությամբ են գտնվում «Տաշիր» և «Ջիլիզա» անտառտնտեսությունները, որոնցից նրանք իրավունք չունեն օգտվելու։

Գյուղացիները, կարծես, մյուս խնդիրների հետ համակերպվել են, սակայն արդարացիորեն չեն կարող համակերպվել այս խնդրի հետ ևս։
Առանց այն էլ անտեսված գյուղի բնակիչները օրնիբուն աշխատելով հազիվ են հասցնում իրենց կարիքները հոգալ և չեն կարող սուղ միջոցներից հավելյալ գումար հատկացնել, ավելորդ ճանապարհ կտրել, ռեսուրսներ վատնել իրենց առաջնային կարիքը՝ վառելափայտը 45 կմ հեռավորությունից տուն հասցնելու համար, ինչը ցրտաշունչ ձմռանը երեխաներին տաքացնելու միակ միջոցն է։
Նրանք 2011 թ-ից փորձում են լուծել խնդիրը, բայց ապարդյուն, հույս կապելով ներկա իշխանությունների հետ դիմել են համայնքապետարան, մարզպետարան, անտառտնտեսություն, համապատասխան նախարարություններ, սակայն հարցը լուծում չի ստացել։

Եղա նաև անտառամերձ հատվածներում, տեղում ծանոթացա խնդրին, լսեցի արդարացի պահանջի հիմնավորումները, ծանոթացա նախկին դիմումներին, խոստացա զբաղվել խնդրով, դիմել պատկան մարմիններին և հնարավորինս շուտ լուծում գտնել, քանի որ ձմեռը մոտենում է։

Համոզված եմ, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը կկարևորի խնդիրը, միասին լուծում կգտնենք և այս տարի կապահովվի հեռավոր, սահմանամերձ Կաճաճկուտ գյուղի երեխաների «տաք ձմեռը»»,-ֆեյսբուքի պաշտոնական էջում գրում է Այվազյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31