Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է այն գլխավոր և հիմնական երաշխիքը, որ այս ռեֆորմը բարեհաջող չի տապալվելու. Հովհաննես Քոչարյան

Օգոստոս 04,2020 11:44

Իրավաբան, նախկին փոխոստիկանապետ,  անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ մեր հասարակությունում հարցում անցկացնելու դեպքում, համոզված եմ, որ հարցվողների մեծ մասը հավանություն է տալու այդ գաղափարին: Մտածելու են, որ դրանով կոռուպցիան կհաղթահարվի կամ առնվազն կստանա ջախջախիչ հարված: Իրականում, սակայն չկա գիտականորեն հաստատված որևէ տվյալ, որ հակակոռուպցիոն արդարադատության և կոռուպցիոն հանցավորության վիճակի միջև առկա է ուղիղ համեմատական կոռելյացիա: Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձն էլ ոգևորող չէ: Մեծ հաշվով՝ դրանք ցածր իրավագիտակցությունով հասարակություններ ունեցող այն երկրներն են, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ և ցածր վստահություն իշխանությունների նկատմամբ: Արդյոք հայ հասարակությունը և Հայաստանը այդպիսի՞ն են…

Որպես հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ՝ ներկայացվում է գործերի բարդությունը, կոռուպցիոն գործերով միասնական պրակտիկայի ձևավորումը և այլն, մինչդեռ դա համոզիչ չէ , քանի որ քրեադատավարական օրենսդրությամբ նման գործերի քննության որևէ առանձնահատկություն նախատեսված չէ՝ թեկուզ և գործերի բարդությամբ պայմանավորված:

Իմ կարծիքով՝ դատարանակազմական փոփոխությանը հաջորդելու է կոռուպցիոն գործերով դատաքննության ժամկետների օրենսդրական կրճատումը, քանի որ գործերի քննությունը ձգձգելու համար իրավապահ համակարգից այսօր չեն դժգոհում միայն համակարգիչ ու սմարթֆոն չունեցողները: Հուսով եմ, որ չենք փոխառի Պաղեստինի տարբերակը՝ 10-օրյա դատաքննության ժամկետով:

Եթե ավելի լուրջ, ապա ո՞վ գիտի այն հարցերի պատասխանները, թե այս դատարանների գործունեությունը ինչպե՞ս կանդրադառնա մեր ներդրումային և առևտրային միջավայրի վրա. ինչո՞ւ դատավորների ընտրությանը չեն ներգրավում միջազգային փորձագետներին, ինչո՞ւ չի նախատեսվում գործերի քննության կոլեգիալ կազմ՝ մեկ պրոֆեսիոնալ դատավորով և պետական իշխանությունից անկախ՝ հասարակության երկու ներկայացուցիչներով՝ իրավաբան գիտնականներ, փաստաբաններ, իրավունքի հեղինակավոր դասախոսներ, հեղինակավոր հասարակական միավորումների իրավաբան ներկայացուցիչներ, և այլն:

Եվ վերջապես՝ ո՞րն է այն գլխավոր և հիմնական երաշխիքը, որ այս ռեֆորմը բարեհաջող չի տապալվելու: Միայն քաղաքական կամքը նման ռեֆորմի համար բավարար չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31