Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմականը կրճատում են, հօգուտ առողջապահականի. Ադրբեջանում բյուջեի փոփոխություններ են նախատեսում. «Ռազմիֆո»

Օգոստոս 04,2020 10:52

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկվելու է 2020թ. պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ նոր փոփոխությունների՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով։ 2019թ. նախատեսված 3 մլրդ 853.5 մլն մանաթի փոխարեն պաշտպանական ծախսերին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ (~ 2 մլրդ 238 մլն դոլար՝ օգոստոսի 2-ի փոխարժեքով)։

Ադրբեջանի պետբյուջեի փոփոխությունների մասին Ռազմինֆոն զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

2020թ. բյուջեի փոփոխությունների հայտարարված նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, երկրին նոր կորոնավիրուսի (COVID-19) հասցրած վնասների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը, առողջապահության ոլորտում իրականացվելիք լրացուցիչ լայնածավալ միջոցառումների համար հավելյալ կարիքների ապահովումը, համավարակից տուժած տնտեսական ոլորտին և բիզնեսներին, բնակչության խոցելի խմբերին պետական աջակցության շարունակումն ապահովելն, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին բյուջեի աճող ծախսերի և նվազող եկամուտների արդյունքում կանխատեսվող անկայունությունը վերացնելն է։

Թեպետ 2020թ. առաջին կեսին նավթի գների կտրուկ անկման և կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների պատճառով Ադրբեջանի պետբյուջեի փոփոխությունները կանխատեսելի էին, սակայն բյուջեի նոր փոփոխություններով նախատեսված եկամուտները նվազեցվում են ընդամենը 10,5 հզ մանաթով, իսկ ծախսերն ավելանում են ~598 հզ մանաթով կամ ~351 հզ դոլարով։ Համեմատաբար բալանսավորված են նաև պաշտպանական ծախսերի կրճատումները։

Ռազմինֆոյի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ եկամուտների այսպիսի նվազման պարագայում Ադրբեջանում տրամաբանորեն ստիպված պետք է լինեին ռազմական ծախսերը կրճատելու առնվազն մինչև նախորդ տարվա ցուցանիշը (ինչը ~20,9 տոկոսով քիչ էր 2020թ. սկզբին նախատեսված պաշտպանական ծախսերից), սակայն, ամենայն հավանականությամբ, իրենց մոտ տավուշյան իրադարձությունների ֆոնին որոշակի վերահաշվարկ են իրականացրել, քանի որ էական կրճատումը կարող էր բավականին լուրջ ներքին դժգոհության ալիք առաջացնել։

Խոսելով ընդհանուր բյուջեի փոփոխությունների մասին, ադրբեջանագետը նշեց, որ բացի եկամուտների ավելացումից «նաև ծախսերի բաժնում են որոշակի վերաբաժանումներ արել, օրինակ՝ կրճատել են կրթության, գիտության ծախսերը, տնտեսության աշխուժացման ծախսերը և դրա փոխարեն ավելացրել են ուղիղ սոցիալական աջակցությունը, առողջապահական ծախսերը և փորձել են հնարավորինս չկրճատել պաշտպանական բյուջեն, ինչն, այս պարագայում, կարճաժամկետ դժգոհությունները մեղմելու համար է»։

Միլենա ԱՅՎԱԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31