Երեկ՝ օգոստոսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։05-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 1 հասցե, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Սպանվածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Աշոտ Հակոբյանն էր, և որ նույն օրը, ժամը 20։40-ի սահմաններում, 57-ամյա Անահիտ Եղիազարյանը սպանության վայրում՝ «Բիոնիկ» ՍՊԸ-ին պատկանող բլոկի արտադրամասի տարածքում գտնվող շինության 2-րդ հարկում, հայտնաբերել է Ա. Հակոբյանի դին։
Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված ՍՊԸ-ում՝ որպես պահակ, իսկ Ա. Եղիազարյանը նրա կինն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: