Լրահոս
Օրվա լրահոսը

«Առայժմ չկա ոսկե բանալի կորոնավիրուսի դեմ, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի». ԱՀԿ-ի ղեկավարը հորդորում է պահպանել կանոնները. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 04,2020 10:16

«Ամերիկայի ձայն». Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացնում է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկա պահին ընթացող կլինիկական վերջնական փորձարկումներին, «առայժմ չկա ոսկե բանալի, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի»: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով, չնայած բոլոր ջանքերին, համաճարակի տարածումը կասեցնել դեռեւս չի հաջողվում: Մարդիկ պետք է շարունակեն հարգել սոցիալական հեռավորության կանոնները, պետք է կրեն դիմակներ ու հաճախ լվանան ձեռքերը: «Կատարե՛ք այս պահանջները»,- հորդորում է ԱՀԿ-ի ղեկավարը:

Գեբրեյեսուսն ընդունում է, որ առողջապահական նպատակներով ուժի մեջ մտած կանոնները բացասաբար են անդրադարձել տնտեսության ու հասարակության վրա: Նրա խոսքերով, հիմա երկրները կանգնած են համաճարակը վերահսկողության տակ առնելու համար «դժվար ընտրության առջեւ»:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցնում է, որ այն օրից սկսած, երբ երեք ամիս առաջ հրավիրվեց կազմակերպության արտակարգ հանդիպումը, կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հնգապատկվել է, մահացությունների թիվը` եռապատկվել` հասնելով 680 հազարի:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31