Ռուսաստանի որոշակի շրջանակների, ինչպես նաեւ Հայաստանում նրանց ազդեցության տակ գտնվողների «հակասորոսական» առասպելներին ես չեմ հավատում: Եթե ինչ-որ մի կազմակերպություն Արեւմուտքում գտնվող ինչ-որ մի կառույցից դրամաշնորհ է ստացել կամ ստանում, ապա դրանից հնարավոր չէ զուտ մեխանիկական եզրակացություն անել, թե այդ կազմակերպությունն անպայման ուզում է մեզ թշնամացնել Ռուսաստանի հետ կամ հայաստանցիների վզին փաթաթել մեր հասարակության մեծամասնության համար մերժելի արժեքներ: 30 տարվա ընթացքում Հայաստանի պետական, մասնավոր եւ հասարակական կառույցները ստացել են հարյուրավոր դրամաշնորհներ, որոնք այդ ամենի հետ որեւէ կապ չունեն:
Հ/կ-ների խնդիրը ես ուրիշ տեղ եմ տեսնում. պարզապես պետք է հաշվի առնել, որ դրանք հասարակակա՛ն կազմակերպություններ են, որոնք այս կամ այն ձեւով արտացոլում են մեր հասարակության վիճակը, իսկ բուն խնդիրն այն է, որ հասարակության վերահսկողությունն իշխանության նկատմամբ վերջին երկու տարում զգալիորեն թուլացել է: Պատկերացրեք, երկու տղա փողոցում տղայական կռիվ են արել՝ մեկը ԱԺ փոխնախագահ է, մյուսը ընդդիմադիր հայացքներ ունի: Վերջինիս՝ Արթուր Դանիելյանին, իրավապահները որոշում են հետապնդել, իսկ առաջինի՝ Ալեն Սիմոնյանի, արարքում ոչ մի ապօրինություն չեն տեսնում: Ինչպե՞ս էին երկուսուկես տարի առաջ դրան արձագանքելու հ/կ-ները: Նրանք մի քանի շաբաթ այդ հարցը կպահեին ուշադրության կենտրոնում, դատախազության առաջ ցույցեր կանեին, կդիմեին միջազգային կառույցներին եւ այլն: Ինչո՞ւ հիմա դա չեն անում: «Սորոսն» է արգելո՞ւմ: Իհարկե՝ ոչ: Պատճառն ավելի պարզ է. հիշյալ ընդդիմադիրը չի վայելում հասարակության համակրանքը, եւ ի պաշտպանություն նրա իրավունքների որեւէ բառ ասողը կարող է հայտնվել «իզգոյի» կարգավիճակում: (Ի դեպ, ինձ էլ են Արթուրի դատողությունները, մեղմ ասած, տարօրինակ թվում, բայց դա խնդրի հետ կապ չունի): Ո՞ր մի հ/կ-ն կցանկանա դառնալ հարյուրավոր «ֆեյսբուքահայերի»՝ ֆեյքերի եւ ոչ-ֆեյքերի, անկեղծների եւ կեղծավորների հարձակման թիրախը:
Ինչո՞ւ հասարակական շարժում չկա՝ Մաշտոցի պուրակը փրկելու համար: Որովհետեւ եթե հայտնվի մի նոր «Հայկ Մարության», որը ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումների դեմ պիկետ կանի, այդ բողոքողին նույն վայրկյանին կկպցնեն «նախորդ կոռումպացված ռեժիմի սպասավորի» պիտակը, եւ այդ հասարակական գործիչը լավագույն դեպքում ստիպված կլինի օրուգիշեր արդարանալ, իսկ վատագույն դեպքում «խելքը գլուխը կհավաքի» եւ, փակելով աչքերը ներկա թերությունների վրա, կխորանա անցյալի արատների մեջ:
Եվ անգամ բուհ չընդունված գերազանցիկներին ոչ ոք չի ուզում պաշտպանել: Եվ գիտե՞ք, ինչու. որովհետեւ այդ երեխաներից մեկի ծնողը մասնակցել է ցույցի՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Դե, եթե այդպես է, ուրեմն, խնդիրը լուծված է եւ հարցը՝ փակված:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վճարողն է պատվիրում երաժշտությունը:
Ի՞նչ երգ եք ցանկանում լսել՝ պատվիրեք, վճարեք և լսեք:
Զանգված, որը պատրաստ է սպասարկել հանուն փողի:
Բանկանությունը կորցած, միայն նյութական շահի ետևից վազող, հոգին վաճառած մեծամասնություն:
Արարիչ Բովանդակ Գոյութեանց.
Դատաւոր Երկնից.
Կարծում եմ ՀԿները առաջ վճարվում էին նախկին իշխանությանը մեղադրելու իրական և ոչ իրական մեղքերի համար, իսկ հիմա իշխանությանը գովերգելու և ընդդիմախոսներին լռեցնելու համար։