Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իրականության ամենալուրջ զարգացումներին արհամարհանքով նայող մարդը դառնալու է մեր ՍԴ դատավորը»․ իրավապաշտպան. «Ա1+» (Տեսանյութ)

Օգոստոս 03,2020 23:40

Ես կարծում էի, մեր իշխանությունները կկարողանան ձևավորել այնպիսի Սահմանադրական դատարան, որը միանշանակ կվայելի հանրության վստահությունը, բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ այն դատարանը, որը ձևավորվելու է, չի ունենալու վստահության այն պաշարը, որը մենք ցանկանում էինք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար Կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուները չեն տեղավորվում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության համատեքստի մեջ և դեմ են այդ համատեքստին։

Իրավապաշտպանն արձանագրում է․

«Դատավորների առաջադրումը, եթե տեղավորվում է նրանց տրամաբանության մեջ, ապա կառավարության առաջադրումը Կառավարության տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Հարությունյանը պնդում է՝ բոլոր հնարավորությունները կային ձևավորելու վստահելի Սահմանադրական դատարան․

«Մենք ունեցել ենք և ունենք փայլուն իրավաբաններ, կային մարդիկ, ովքեր կարող էին և պետք է լինեին Սահմանադրական դատարանում, այլ կառույցներում, անունները հայտնի են հանրությանը, Կառավարությունում նույնպես գիտեն այդ անունները, բայց նրանք կանգ են առնում այսպիսի ընտրությունների վրա»։

Ինչ վերաբերում է Վահրամ Ավետիսյանի առաջադրման վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի հարազատների և իրավահաջորդների դժգոհություններին, Հարությունյանն ասում է․

«Երբ տեղի է ունեցել Մարտի 1-ը և դրան հաջորդած գործողությունները՝ քաղբանտարկյալներ, շինծու դատավարություններ, մեծ պատժաչափերով մարդկանց դատապարտումներ,  այդ շրջանում Ավետիսյանը եղել է իրավաբան, հայ հանրության մի մաս, բոլոր այդ տարիների և ամիսների ընթացքում նա երբևէ իր քաղաքացիական դիրքորոշումը չի հայտնել և իրեն դուրս է դրել մեր իրականությունից, և հանկարծ մեր իրականությունից իրեն դուրս դրած մարդը, մեր իրականության ամենալուրջ զարգացումներին մասնակցություն չբերած մարդը, մեր իրականության ամենալուրջ զարգացումներին մատների արանքով, արհամարհանքով նայող մարդը դառնալու է մեր Սահմանադրական դատարանի դատավորը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31