Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մրցավարներին թույլատրել է խաղադաշտից հեռացնել այն ֆուտբոլիստներին, որոնք միտումնավոր կհազան մրցակից թիմի խաղացողի կամ պաշտոնական ներկայացուցիչների ուղղությամբ: Նման որոշում կայացնելու պատճառ դարձել է կորոնավիրուսի համավարակը:
The Times-ի փոխանցմամբ՝ այդպիսի վարքագիծը դրվում է նույն հարթության վրա, ինչ մարդու դեմքին բռունցքով հարվածելն է: Միեւնույն ժամանակ, մրցավարները զրկված կլինեն թքելու համար ֆուտբոլիստին պատժելու հնարավորությունից:
ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ