«Պարզ հարցը, թե ինչքանով է հիմա մեր ժողովուրդը պաշտպանված, շատ հռետորական է, որովհետև ամեն ինչ համեմատության մեջ կարելի դիտարկել»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։
Ըստ նրա, նախկինի հետ համեմատած՝ պաշտպանությունը բավականին բարձր է․ «Մեր պետությունը այսօր, առավել քան երբեք ավելի պատրաստված ու պաշտպանված է, բայց այդ ուղղությամբ կա հսկայական աշխատանք կատարելու, որովհետև պատերազմը ավելի բարդանում է, պատերազմը ավելի նոր զենքեր է կիրառում։ Կոնկրետ օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը, որոնք մեղուների նման բզզում էին Տավուշի երկնքում, որոնք սարսափելի մեծ վտանգ էին ներկայացնում, բայց ճանճի նման կոտորված ընկան, և իրենց խտության պայմաններում հասցված վնասը զրոյական կարելի է համարել։
Բանակ և համայնք համագործակցությունը պատրաստվածության շատ կարևոր խնդիր է, երբ որ զորքն ու ժողովուրդը իրար ուս ուսի տված են կանգնած իրար դարդերով, իրար խնդիրներով և իրար հասկանալով՝ իրար խնդիրներ հասկանալով, այստեղ շատ ազգ-բանակ հասկացողությունը, միասնականությունը, համերաշխությունը առավել ընդգծվում և կարևորվում է։ Եվ այդ հարցի կարելի է պատասխանել՝ այո՛, մենք այսօր ավելի պատրաստված ենք, բայցի մասին՝ հաջորդ դասին»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ