Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Բողոքական» շարժումը ցույց տվեց, որ Ալիեւի իշխանությունն ամուր չէ. Արցախցի իրավապաշտպան

Օգոստոս 03,2020 22:00

«Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ իշխանափոխության հանկարծակիության փաստը, առնվազն այսօր, բացառվում է 99 տոկոսով: Ադրբեջանում հնարավոր չէ, որպեսզի մարդկանց ամբոխ դուրս գա փողոց՝ «Վերադարձնել Արցախը» պահանջով եւ այլն: Այդ ակցիան պլանավորված էր իշխանությունների կողմից՝ ագրեսիան արդարացնելու նպատակով, որպեսզի միջազգային հանրությունը լինի այն կարծիքի, որ Ադրբեջանի զինված ուժերի ակցիան բխում էր հասարակության օրակարգից», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում բողոքի ցույցին եւ ընդդիմադիրների շարքերում մինչ օրս շարունակվող ձերբակալություններին:

Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը

«Այլ հարց է, երբ ցույցերի ժամանակ այդ ամբոխի մեջ մտել են նաեւ ընդդիմադիր ուժերը, ովքեր ցանկացել են օգտել իրավիճակից, որպեսզի փողոցներ հանեն դժգոհ մարդկանց, ովքեր հոգնել են ապրել Ալիեւների դինաստիայի ներքո: Այդ պատճառով էլ իրականացվում են ադրբեջանական ներկա իշխանության ընդդիմադիրների ձերբակալություններ: Այդ «բողոքական» շարժումը ցույց տվեց, որ Ալիեւի իշխանությունը այդքան էլ ամուր չէ: Եվ ես կարծում եմ, որ նրանք զերծ են մնալու ցույցեր կազմակերպելուց: Դա կարող է այլ բանի վերածվել եւ վերջ դնել Ալիեւների դինաստիային», հավելեց մեր զրուցակիցը:

Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» օգոստոսի 4-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31