Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդան Սնգրյան․ Շատ դժվար է թողնել մարդկանց բարի կամքի վրա․ պետք է գործեն խիստ պարտադրող նորմեր

Օգոստոս 03,2020 17:37

«Նախատեսել ենք, որ մինչև սեպտեմբեր ամիս, ունենանք հստակ պատկեր՝ հանրապետության բնակչության ո՞ր մասն է կցված պաշտպանական կառույցներին, ի՞նչ տիպի պաշտպանական կառույցներին, և ի՞նչ քանակություն ունենք բնակչության, որի համար ռազմական դրության ժամանակ պետք է նախատեսել արագ կառուցվող թաքստոցներ»,- «Մեդիա կենտրոնի» քննարկման ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարարության  Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները սկսված են, բայց աշխատանքներն ունեն շարունակական բնույթ, և իրավիճակի փոփոխության հետ կապված այդ աշխատանքները անընդհատ թարմանում են․ «Ցանկալի վերջնական արդյունքում մենք կունենանք օրենսդրորեն ամրագրված նորմեր, որտեղ և՛ անհատները, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները, և՛ պետական կառավարման մարմինները կունենան իրենց պատասխանատվությունը ու միջոցառումները՝ հենց բնակչության պատսպարման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ»։

Էդան Սնգրյանը հավելեց, որ Երևանի տարածքում կան նկուղային և այլ տարածքներ, որոնք մասնավորեցվել են, և օրենսդրորեն պետք է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմին, համատիրություն և մասնավոր հատված հարաբերությունները․ «Որ հնարավորություն տանք բոլոր մարմիններին իրենց իրավասության չափով ձեռնամուխ լինեն բնակչության պաշտպանությանն ուղղված հարցերին։ Դրանցից ամենակարևորը բնակչության պատսպարումն է։ Այս նկատառումներից ելնելով` աշխատանքները սկսված են, և հուսանք, որ ամսվա վերջում արդեն նոր օրենսդրական փաթեթը կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո սահմանված կարգով կներկայացվի կառավարություն»։

Նա հավելեց, որ աշխատանքների մյուս մասը հանրությանը իրազեկումն է, որը բավականին բարդ գործընթաց է, քանի որ օբյեկտը և սուբյեկտը ունեն տարբեր հետաքրքրվածություններ և պարտավորություններ․ «Երբ հարցը դիտարկում ես որպես պետական պաշտոնատար անձ, տեսնում ես, որ ընտրության իրավունք պետությունը չպետք է թողնի ոչ ոքի։ Այսինքն՝ շատ խիստ պետք է սահմանված լինեն օրենսդրական նորմեր և շինարարական նորմեր, որպեսզի այդ հարցը իդեալականորեն կանոնակարգվի։ Մյուս կողմից՝ մենք նույնպես քաղաքացիներ ենք, օրինակ՝ Տավուշի մարզը, որը վտանգավոր հատվածում է, բնակչությունը արդեն ինքն իր համար ընտրել է այն անվտանգ տարածքները։ Եվ եթե այսօր մտնեք Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բնակարան, կտեսնեք կահավորված տարածքներ, որտեղ կան նվազագույն կենսաապահովման պայմանները, որ մարդը կրակակոծման առաջին իսկ պահից գտնվելու է այդ տարածքում և զբաղվելու է իր առօրյա գործերով մինչև իրավիճակը կարգավորվի։ Բայց եթե գալիս ենք ավելի անվտանգ տարածքներ, տեսնում ենք, որ օրինակ՝ Երևան քաղաքը, Երևան քաղաքը ավելի ռիսկային քաղաք է, քան Տավուշի մարզի ցանկացած բնակավայր, բայց հիմնական խնդիրը կենտրոնացված է Երևան քաղաքում։ Քանի որ բոլորս էլ այս քաղաքի բնակիչ ենք, և գիտենք՝ ինչ է կատարվում մեր շենքերի նկուղային հարկերում և այլ տարածքներում։ Այս ուղղությամբ արդեն շատ դժվար է թողնել մարդկանց բարի կամքի վրա, դրա համար ասացի, որ պետք է գործեն խիստ պարտադրող նորմեր»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31