Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլայ Գրիգորյան․ Քայլեր են կատարվում, որ գյուղի յուրաքանչյուր փողոց ունենա իր նոր ապաստարանը

Օգոստոս 03,2020 17:02

«Պատերազմական գործողությունների մեջ գտնվելու ժամանակահատվածը արդեն երկար ժամանակ է ձգվում, և մենք որոշակի նախապատրաստվածություն ունենք»,- «Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ընթացքում ասաց Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ բնակչությունն այնքան է պատրաստված և իրազեկված, որ արդեն գիտեն, թե ով որտեղ պետք է պատսպարվի․ «Բացի եղած մեր ուսումնավարժությունները և պլանային աշխատանքները, մենք ձեռնարկեցինք նաև արտապլանային «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը «Դիմակայուն համայնքներ» խորագրով։ Սկսել ենք Բերդավանից, շարունակությունն էլ շուտով կլինի։ Յուրաքանչյուր համայնք պետք է լինի բերդ՝ ինքնաբավ պաշտպանությամբ, ինքնաբավ կենսապահովմամբ, և ոչ միայն տեխնիկական միջոցների հագեցմամբ՝ ընդհուպ մինչև անօդաչու թռչող սարք կամ խիտ ինտերնետային ցանցով կառավարմամբ խնդիրների լուծում, այլ նաև բնակչության իրազեկում և ուսուցում, թե ինչպես իրենք իրենց պետք է պահեն, որ անվտանգ լինեն, և ինչ պիտի կառուցվի»։

Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ քայլեր են կատարվում, որ գյուղի յուրաքանչյուր փողոց ունենա իր նոր ապաստարանը, տեխնիկական կարողությունները, և բնակչությանը իրազեկեն և նախապատրաստեն, թե որ դեպքում ուր են գնալու․ «Բազմահարկ շենքերի, տարբեր գործարանների, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, մշակութային, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, այն նկուղային հատվածները, այն տարածքները, որոնք նախկինում սեփականաշնորհվել են, որոնք օգտագործվում են այլ նպատակների համար, նրանց սեփականատերերի հետ, այն ժամանակ մենք դրեցինք իրավական ․․․ ընդհուպ դատախազությունը զբաղվեց այդ խնդիրներով։ Հիմա դա կարելի է նորից վերանայել, և օրենքի ուժով ստիպել այդ սեփականատերերին, որ այդ տարածքները, որոնք արդեն օրինական կարգով սեփականաշնորհվել են, այդ ամենը պարտադիր ձևով վտանգի դեպքում տրամադրել, այսինքն՝ դրա օդափոխման հարցը, ջրի հարցը, մյուս բոլոր խնդիրները, տարհանման ելքերը, և այլն, որ բնակչությանը։ Որովհետև աստված մի արասցե, գյուղի հրետակոծությունը ուրիշ խնդիր է»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31