Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար շատ բառեր տակավին չեն «նահանջում». Լեզվի կոմիտեի հորդորակը

Օգոստոս 03,2020 17:10

Ուրախալի է, որ պաշտոնյաների, լրագրողների ու նույնիսկ համացանցի լեզուն աստիճանաբար մաքրվում է վաղուց արմատացած օտար բառերից, որոնց տեղը հայերեն տարբերակներն են զբաղեցնում։ Մյուս կողմից էլ, տարբեր պատճառներով օտար ուրիշ բառեր են հայտնվում հայերեն խոսքում՝ սահմանափակելով հայերեն բառերի «տարածքը»։ Օտար շատ բառեր էլ տակավին չեն նահանջում։

Ահա օտար բառերի հերթական ցանկը, որում զետեղված են մեր բառապաշարում շարունակ կիրառվող բառեր։ Առաջարկում ենք այսուհետև դրանք փոխարինել հայերեն ճիշտ և բարեհունչ տարբերակներով։

  • անտիսեպտիկ – հականեխիչ
  • ատաշե – կցորդ
  • գամակ – ցանցաճոճ
  • էպոխա – դարաշրջան
  • էքսպրոպրիացիա – ունեզրկում, բռնագրավում, սեփականազրկում
  • իդեոլոգիա – գաղափարախոսություն, գաղափարաբանություն
  • ինստանցիա – ատյան
  • ինտերնացիոնալ – միջազգային
  • ինֆեկցիա – վարակ
  • լեքսիկա – բառապաշար, բառամթերք
  • հալյուցինացիա – զգայախաբություն, զգայապատրանք, պատրանք
  • մաստեր կլաս – վարպետության դաս
  • մարգինալ – լուսանցքային, երկրորդական, անկարևոր, ոչ էական
  • միմիկա – դիմախաղ
  • յախտա – զբոսանավ, 2. մարզանավ, 3. առագաստանավակ
  • նաիվ – պարզ, պարզունակ, 2. միամիտ, դյուրահավատ, հիմարավուն
  • շկալա – սանդղակ
  • պրեվենտիվ – կանխարգելիչ, կանխիչ, նախապաշտպանական, նախազգուշական
  • պրիվատիզացիա – մասնավորեցում, սեփականաշնորհում
  • պրիվիլեգիա – արտոնություն, առավելություն, առանձնաշնորհ
  • ռեալիզացիա – իրականացում, իրագործում, 2. իրացում
  • ռեֆորմ – բարեփոխում, բարեփոխություն, բարենորոգություն
  • սելեկցիա – ընտրություն, ընտրանք, ընտրում, ընտրանի, 2. ընտրասերում
  • ստերեոտիպ – կարծրատիպ, կարծրույթ 2. նախատիպ, կաղապար
  • ստրուկտուրալ – կառուցվածքային
  • տեռորիստ – ահաբեկիչ
  • տրավմա – վնասվածք, ցնցում, ջղացնցում
  • փարթի – խնջույք, երեկույթ
  • օդիոզ – նողկալի, զարհուրելի, գարշելի, խորշելի, զզվելի, ատելի, տհաճ
  • օրիենտիր – կողմնորոշիչ

Լեզվի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31